ԵՄ-ն բրիտանացիներին թույլ է տվել «Բրեքզիթ»-ից հետո առանց վիզայի ԵՄ տարածքում 90 օր գտնվել |tert.am|

tert.am: Եվրամիությունը համաձայնել է «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) հաստատման դեպքում Միացյալ Թագավորության քաղաքացիներին առանց այցագրի ԵՄ տարածքում կես տարվա ընթացքում 90 օր մնալու հնարավորություն ընձեռել:

Ինչպես հայտնում է BBC-ն, որոշումը հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից: Այն օրենքի ուժ կստանա, երբ ԵՄ անդամ բոլոր պետությունները ստորագրեն այն, ինչպես նաև՝ երբ որոշվի «Բրեքզիթ»-ի հարցը:

Արդյունքում բրիտանացիները կկարողանան վեց ամսվա ընթացքում 90 օրով առանց այցագրի այցելել ԵՄ, ինչպես նաև Շենգենյան գոտում գտնվող ևս չորս երկրի տարածք:

Որոշմանը կողմ է քվեարկել 502, դեմ՝ 81 պատգամավոր:

x