ԱՄՆ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւելքում պահպանվող վտանգավոր իրավիճակով |news.am|

ԱՄՆ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւելքում պահպանվող վտանգավոր իրավիճակով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոել Ռեյբերնը՝ կոչ անելով բոլոր կողմերին ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման համար, հայտնում է Reuters-ը։

«Մենք մտահոգված ենք Սիրիայի հյուսիս-արեւելքում պահպանվող վտանգավոր իրավիճակով, այդ իսկ պատճառով շարունակում ենք թուրքական կողմին կոչ անել լիովին կատարել կրակի դադարեցման մասին հոկտեմբերի 17-ի համաձայնագրի դրույթները»,- Ժնեւում լրագրողներին ասել է Ռեյնբերը։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի «թույլ չտան երկրի հյուսիս-արեւելքում իրադարձությունները դառնան նոր հակամարտություն, որը կարող ավելի ապակայունացնել իրավիճակը»։

x