Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սոչիի համաձայնության վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 150 ժամ տևողությամբ ժամկետի ավարտին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) Ռուսաստանի կողմից դուրս են բերվել Թուրքիա-Սիրիայի սահմանից

Ըստ հայտարարության՝ քրդական ուժերը հետ են քաշվել մինչև 30 կմ, ինչպես նաև դուրս են բերվել Մանբիջից և Թել Ռըֆաթից:

Նշվել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ պարեկապահակային գործողություններ են սկսելու «Խաղաղության ակունք» գործողության տարածքների արևմտյան և արևելյան հատվածներում՝ 10 կմ խորությամբ: Այդ տարածքների մեջ չի ընդգրկվելու միայն Կամիշլի քաղաքը:

Նաև նշվել է, որ այդ պարեկապահակային գործողությունների համար իրականացվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ: Բացի այդ, սկսվել են նաև հետախուզական թռիչքներ:

x