Զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել․ Հայկ Գրիգորյան |news.am|

news.am: Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասով մենք հակասական իրադրություն ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

«4 զինծառայող պնդում են, որ մարզպետը այնտեղ է եղել, միաժամանակ ունենք մարզպետի շենքի դիմաց տեղադրված օբյեկտիվ հսկողության սարք, եւ ըստ տեսաձայնագրության՝ մարզպետը՝ 22։30 մտնում է շենքի մուտք եւ 00։30-ին շքամուտքից դուրս է գալիս։ Զինծառայողներըն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել, դեռ քննությունը չի ավարտվել, չնայած մենք տեսաձայնագրառային փորձաքննություն նշանակել ենք, եւ ըստ եզրակացության՝ այն մոնտաժված չէ, հետեւաբար 2 հակասական իրադարձություն ունենք, որը պետք է քննել»,-նշեց նա։

x