Դատախազությունը կարող է բողոքարկել ցանկացած դատական ակտ. դատախազի պատասխանը՝ Քոչարյանի պաշտպանին |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը կարող է բողոքարկել ցանկացած դատական ակտ:

Այս մասին մեր զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազներից Պետրոս Պետրոսյանը արձագանքելով՝ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ դատախազությունը չէր կարող բողոքարկել առաջին ատյանի դատարանի պատճառաբանական մասը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատախազությունը եւս բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմնավոր կասկածի բացակայության եւ թաքնվելու վտանգ չլինելու մասով:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց գտել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաեւ գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

x