ԱՄՆ Կոնգրեսում այսօր Թրամփի իմփիչմենթի գործընթացին վերաբերող բանաձև կքվեարկվի |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը դեմոկրատներն այսօր քվեարկության կդնեն նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով քննության հաջորդ քայլերը սահմանող բանաձև: Այն նպատակ ունի, մասնավորապես, ուրվագծել փակ դռների հետևում անցկացվող լսումներից հարցը հանրային բաց քննարկումների դուրս բերելու եղանակները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Սպասվում է, որ Կոնգրեսում կհարցաքննվի ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հարցերով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնը։ Սպիտակ տան անանուն աղբյուրը ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հայտնել է, որ Մորիսոնը հրաժարական է տալու։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Կոնգրես կհրավիրվի արդեն հաջորդ շաբաթ, սակայն նրա փաստաբանը CNN-ին ասել է, թե Բոլթոնը առանց ծանուցագրի չի ներկայանա Թրամփի պաշտոնանկության հարցով լսումներին։

x