ՀՀ-ում կրթության ոլորտի ծախսերը 2020-ին կավելանան 20 մլրդ դրամով |news.am|

news.am։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, հաշվի առնելով կառավարության կառուցվածքի բարեփոխումը եւ գերատեսչության լիազորությունների ընդլայնումը, նախատեսվում է 2020 թվականին հատկացնել մոտ 179,5 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ այդ գումարում ներառված են աշխատակազմին անհրաժեշտ գումարները՝ 2,2 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, անմիջապես կրթության ոլորտին, ինչպես նշեց նախարարը, միջոցների առյուծի բաժինն է հատկացվելու՝ 145 մլրդ դրամից մի փոքր ավելի, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին։ Միաժամանակ, Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մշակույթին կհատկացվի 15,2 մլրդ դրամ, ինչը մի փոքր քիչ է, քան 2019-ին։

«Սպորտին եւ երիտասարդության հարցերին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ դրամ։ Այս դեպքում, եթե համեմատենք 2019-ի հետ, ֆինանսավորման մեջ գրեթե փոփոխություն չկա»,- ամփոփել է ֆիննախարարը։

x