Մաշված գույքը փոխարինելու համար վարչապետի աշխատակազմին ավելի քան 37 միլիոն դրամ հատկացվեց |aysor.am|

aysor.am: Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման (մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ) նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 37 միլիոն 964 հազար դրամ:

Որոշման նախագծում, որը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նշվում է, որ Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային ստորաբաժանումներում առկա չեն տեսչական մարմնում բնականոն աշխատանքի ապահովման համար բավարար քանակով վարչական սարքավորումներ՝ համակարգչային տեխնիկա, գրասենյակային գույք, համապատասխան հեռախոսներ, իսկ հաշվեկշռում հաշվառված գույքն ու սարքավորումները ունեն ֆիզիկական և բարոյական մաշվածություն:

 

Նշվում է նաև, որ 2019 թվականին վերոնշյալ ապրանքների ձեռքբերումն ու շահագործումը խիստ հրատապ է:

 

x