Կառավարությունը KFW-ի հետ կստորագրի 40 մլն եվրո ներգրավելու համաձայնագիր |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

x