Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանն է եղել

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին և նախկին փոխմարզպետ Հարություն Գրիգորյանին տվել է իրավաբանական խորհրդատվություն և եղել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի փաստաբանը։

Միաժամանակ հավելեց, որ չի շարունակելու իր փաստաբանական գործունեությունը, քանի որ մարզպետի պաշտոնի հետ անհամատեղելի է։ Հարություն Գրիգորյանը նշեց, որ շուտով կասեցվելու է նաև իր փաստաբանի արտոնագիրը։

x