Մինսկում ընթացող Միջպետական բանկի խորհրդի նիստը նախագահել է Արթուր Ջավադյանը

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

x