Բանակում զոհված զինծառայողների գործերը կոծկած պաշտոնյաները հերթով հեռանալու են. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am։ Բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են, տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են», - ասաց նա։

Զոհված զինծառայողների ծնողներն Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ այսքան տարի գոնե մեկ գործ բացահայտվե՞լ է։

Սևազգեստ մայրերը միաժամանակ շեշտեցին, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել և իրենց որդիների մահվան գործերը բացահայտել։

«Ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել», - նշեցին նրանք, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը խոստացավ մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։

x