ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am։ Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ընդհանուր առամամբ մեր բյուջեն ավելացել է 12.9 տոկոսով կամ 20 մլրդ-ով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին: Դա վերաբերում է համամասնորեն մյուս ոլորտներին: Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են և ըստ համամասնության՝ էնտեղ էլ է ավելացում եղել, այսինքն՝ անտեսված չեն այդ ոլորտները»,- ասել է Հարությունյանը

Նախարարի խոսքով՝ ծրագրային կրճատման որևէ հարց իրենք չեն դրել իրենց առջև: Ինչ վերաբերում է կառուցվածքին, նշել է.

«Մենք ասել ենք, որ երեք նախարարությունների միավորման արդյունքում պաշտոնների մասով 13 հաստիք է կրճատվելու: Հաջորդ կրճատումները լինելու են առաջիկ ամիսների ընթացքում, որիշ ծրագրերի կրճատման հարց նախարարություններում չի եղել»:

x