Սեյրան Օհանյանը վերադարձել է |factor.am|

factor.am: Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը վերադարձել է։

Այս մասին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Օհանյանը դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։

x