Վարչապետը ԵՆԲ փոխնախագահի հետ քննարկել է նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաև, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Այդ առումով, զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության, ջրի ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի քաղաքապետարանի և ԵՆԲ-ի գործակցությամբ մայրաքաղաքում իրականացվող ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

x