«Ինձ համար հոգևոր կյանքը չափազանց կարևոր է»․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գարեգին Բ-ն։

«Ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են․ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության անբաժանելի մասը»,-հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել․ «Ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ, երբ տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում»։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսնյութ է հրապարակել Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումից։

«Շատ կարևոր քննարկում ունեցա Գերագույն հոգևոր խորհրդի հետ: Նմամ քննարկումները արժեքավոր են և պետք է պարբերական բնույթ կրեն»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

x