ՌԴ-ն և Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիսում |factor.am|

factor.am: Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկությունը հաստատել է նաև թուրքական ռազմական գերատեսչությունը: «2019 թ. նոյեմբերի 1-ին ժամը 12:15-ին ռուսական ռազմական ոստիկանության և Թուրքիայի սահմանապահ ծառայության առաջին համատեղ պարեկախումբը սկսել է թուրք-սիրիական սահմանին պարեկությունը»,- հաղորդել են ՌԴ ՊՆ-ում:

Պարեկախմբի կազմում ներառված են ռուսական ռազմական ոստիկանության «Վագր», «Թայֆուն» և թուրքական սահմանապահ ծառայության Kirpi զրահապատ մեքենաներ, ընդհանուր առմամբ՝ 9 միավոր ռազմական տեխնիկա: Երթուղին, ընդհանուր առմամբ, ձգվում է ավելի քան 110 կմ: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան ծանր տեխնիկա է տեղափոխել Սիրիայի հետ սահման:

x