ԵԱՏՄ-ն լրացուցիչ 12 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ-ի |panarmenian.net|

panarmenian.net: Մաքսատուրքերի բաշխման նոր կարգի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունն այս տարի Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 12 մլրդ դրամ։ Այս մասին 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ մաքսային մուտքերի նոր բաշխումներ են եղել, ինչի արդյունքում, ԵԱՏՄ մաքսային մուտքերից գոյացող գումարի 1․22%-ը բաժին է հասնելու Հայաստանին։ Ջանջուղազյանի խոսքով՝ այս պայմանավորվածությունն անժամկետ է:

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, խոսելով ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին, նշել էր, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններում, Հայաստանը ոչ պաշտոնական լիդերն է: Համաձայնագիրն, ըստ փոխնախարարի, պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում, ինչի արդյունքում, ԵԱՏՄ երկրներն ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք։

 

x