Հունվարի 1-ից կբարձրանան աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ու որոշ նպաստների չափերը․Զարուհի Բաթոյան |armenpress.am|

 

armenpress.am:   Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020թ. հունվարի 1-ից ծրագրում է բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Զարուհի Բաթոյանը:


Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`
• նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
• աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
• աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն)
• ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն)

Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը:

 

x