Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը կրիտիկական վիճակից դուրս է եկել |factor.am|

factor.am:Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը կրիտիկական վիճակից դուրս է եկել: Այս մասին  հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ փոխգնդապետի վիճակը մնում է ծանր։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան դաժան ծեծի ենթարկելու համար երկու անձ կալանավորված է։ Մարզպետի օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին։

 

x