Փաշինյանը ներկայացրեց չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելու պատճառները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ է մեկնել չարթերային չվերթով, որպեսզի հասցնի վերադառնալ Հայաստան և մասնակցել Սինգապուրի վարչապետի այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Սեպտեմբերի 21-ին ես պետք է Գյումրիում մասնակցեի անկախության պետական տոնակատարություններին, ապա պետք է մեկնեի Լոս Անջելես, ապա՝ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, և անպայման վերադառնայի Հայաստան, որպեսզի դիմավորեի Սինգապուրի վարչապետին: Որևէ տարբերակ չկար, որ այլ չվերթներով մեկնելու ու վերադառնալու պարագայում հասցնեի գալ ու մասնակցեի այդ միջոցառումներին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ բամբասանք անպատասխան չի թողնելու:

«Այնտեղ, որտեղ ինչ-որ գործողություն արել ենք, որի դրդապատճառները պարզ չեն, ապա այդ գործողության բոլոր հիմնավորումներն ունենք»,- նշեց Փաշինյանը:

x