Մեկ օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից ավելի քան 1400 փախստական է վերադարձել Սիրիա |tert.am|

tert.am: Վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 737 փախստական, ևս 706 փախստական վերադարձել է Հորդանանից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Անցած օրվա ընթացում այլ երկրներից Սիրիայի արաբական հանրապետություն է վերադարձել 1443 փախստական, այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերի միջոցով 737 մարդ (որոնցից 222 կին և 375 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետի միջոցով 706 մարդ (որոնցից 212 կին և 360 երեխա)»- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

 

 

x