Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի նոյեմբերի 5-ի դատական նիստին․ Քոչարյանի պաշտպան |24news.am|

24news.am։ «Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն արդեն նորմալ է, դատական նիստին ներկա չլինելու պատճառներ չկան», - այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտնեց, որ վաղը կայանալիք դատական նիստին նոր միջնորդություններ կներկայացվեն, բայց այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։

Նախորդ դատական նիստին Քոչարյանը ներկա չէր եղել, դատարանը որոշել էր հետաձգել դատական նիստը: Հաշվի առնելով, որ նախորդ նիստին դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից, ուստի սույն գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին:

 

x