Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակում է գործել: Հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշեց՝ կապը պահպանվում է հեռախոսային ձևաչափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Նրանք պայմանավորվել էին օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, որը գործում է մինչև այժմ:

x