ԱԳ նախարարի Hard talk-ի ժամանակ խոսակցությունը միտված է եղել արտաքին աշխարհին, ոչ թե ներքին. Դավիթ Տոնոյան |news.am|

news.am:  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ «վերելակային բանակցություններ» ձեւակերպման հետ:

«Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում: Մեր դիվանագիտական ծառայությունը եւ ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հարցազրույցին, որը մեծ քննադատության արժանացավ, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի Hard talk-ի ժամանակ խոսակցությունը միտված է եղել արտաքին աշխարհին, ոչ թե ներքին»:

x