Էրդողանի այցելությունը ԱՄՆ հնարավոր է հետաձգվի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցելությունը Վաշինգտոն հնարավոր է հետաձգվի: Այն նախատեսված էր հաջորդ շաբաթ:  «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ դա արվում է ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Էրդողանը Վաշինգտոնում պետք է լիներ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը:


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

x