Երևանում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ ժամը 11:00-ին նախատեսված է լիագումար նիստը:

Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

x