Հայաստանի բյուջեն՝ 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծով բյուջեի եկամուտները կլինեն 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ։ Այս թվերն այսօր Ազգային ժողովում հնչեցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ տարբերությունը լինելու են վարկային ծրագրերով ֆինանսավորումները՝ 182-183 միլիարդ դրամի չափով։ Այս մակարդակը, ըստ Ջանջուղազյանի, թույլ կտա հավելյալ անկառավարելի ռիսկեր չավելացնել Հայաստանի պետական պարտքի բեռի վրա։

 

x