Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում. Զատուլին |aysor.am|

aysor.am: Չեմ ուզում մենկաբանել ՀՀ ներքին քաղաքական հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր», - ասաց Զատուլինը:

Միևնույն ժամանակ, Զատուլինը նշեց, որ իրենք հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին:

«Այո՛, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ասաց Զատուլինը:

x