ԱՄՆ-ը երկու ռազմաբազա է կառուցում Սիրիայի նավթային հանքավայրերի մերձակայքում |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ը Սիրիայի Դեր Զոր նահանգի նավթի հանքավայրերի մերձակայքում սկսել է ռազմաբազաներ կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Ինչպես նշվել է, բազաներից մեկը կլինի 113-րդ բրիգադի նախկին տեղում, երկրորդը՝ Աս-Սուր շրջանում:

Տարածք մեծ թվով շինարարական սարքավորումներ են բերվել:

Բացի այդ, Վաշինգտոնը տարածաշրջանում տեղակայել է 250-300 զինծառայող, զրահամեքենաներ և այլ զենք-զինամթերք:

x