Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: 

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

x