Դատարանը ճանաչել է նախկին զինծառայող Արթուր Հակոբյանի նկատմամբ խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստը |forrights.am|

forrights.am։ Առաջին ատյանի դատարանը ճանաչել է բանակում ծառայելուց հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի նկատմամբ խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեկ շաբաթ առաջ որոշում է կայացրել՝ վերացնել քննիչի և դատախազի անգործությունը․ որոշման մեջ նշելով, որ այս երկու կառույցները չեն կատարել օրենիքի պահանջը և թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում։

«Վճռաբեկ դատարանի պահանջները չի կատարվել հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայողի նկատմամաբ պետք է դատահոգեբանական փորձաքննություն իրականացվեր»,- պարզաբանեց Արթուր Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Մոտ մեկ տարի առաջ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմնի որոշումների դեմ բերված բողոքը մերժելով`ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլևս ազդել են գործով ճիշտ և արդարացի որոշման կայացմանը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը: Դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը:

2015 թ Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի հետևանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Շարունակությունը՝ forrights.am-ում

x