Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։


Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման, արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը։

 

x