Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել. դա հրեշավոր գործողություն էր. ԱՄՆ սենատոր |24news.am|

24news.am։ ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսը ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի անընդունելի վարքագծին և բարձրաձայնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերագնահատելու անհրաժեշտության հարցը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

«Թուրքիան՝ էրդողանի ղեկավարության ներքո, չպետք է և չի կարող լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը: Քանի անգամ պետք է տեսնենք, թե ինչպես է Թուրքիան դավաճանում սահմանված արժեքները»,-ասել է սենատորը:

Ըստ Բոբ Մենենդեսի Թուրքիայի գործողությունները վստահելի գործընկերոջ և դաշնակցի արարքներ չեն:

«Ով կարող է մոռանալ Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, որոնք իրենց սահմանադրական իրավունքն էին իրագործում: Եվ հիմա էլ, երբ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, Թուրքիան բազմիցս փորձել է արգելափակել այն, քանի որ գիտեր, որ քվեարկության դրվելու պարագայում այն միաձայն կընդունվի: Դա ճշմարտության բարձրաձայնումն է: Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Դա հրեշավոր գործողություն էր»,- նշել է սենատորը:

x