ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «առավելագույն ճնշմամբ» |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի իշխանությունների որոշումը՝ Ֆորդոյի ստորգետնյա գործարանում ուրանի հարստացումը վերսկսելու վերաբերյալ։ Վաշինգտոնը Թեհրանին սպառնացել է «առավելագույն ճնշմամբ»։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը՝ նշելով, որ Իրանի այդ քայլը զարմանք չի առաջացնում։

«Նրանք պարբերաբար սպառնում են դրանով, դա միջուկային շանտաժի թափանցիկ փորձ է»,-ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանի որոշումը «մեծ քայլ է սխալ ուղղությամբ»։

«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել ռեժիմի վրա, քանի դեռ այն չի դադարեցրել ապակայունացնող վարքագիծը»,-ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

x