Ուսանողներն այս դեպքում ճիշտ են. ԵՊՀ դասախոսը՝ որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ բողոքի մասին |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսանողներն այս դեպքում իսկապես ճիշտ են.

«Պետք է հասկանանք, թե պարտադիր բաղադրիչն ինչո՞ւ է հանվում, և մենք մեր ազգային ինքնությանն արդյո՞ք չենք վնասում: Եթե քննարկումները հասցնեն նրան, որ դա վնաս չի տալիս մեզ, ապա եկեք հանենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե ֆակուլտետներին տրվի կամընտրական առարկաներ, ապա նրանք առաջ կմղեն իրենց մասնագիտական առարկաները»:

Արշալույս Գալստյանի խոսքով՝ կարելի է պահանջել ծրագրային փոփոխություններ, սակայն հանելը լուծում չէ, իսկ արտասահմանյան կամ եվրոպական բուհերի հետ այս դեպքում համեմատելը տեղին չէ:

 

x