Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները դեկանի մոտ են․ այստեղ է նաեւ Գեղամ Գեւորգյանը |news.am|

news.am: Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ են։

Այստեղ է նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

 ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր նոյեմբերի 6-ին, դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի դեմ։

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:

x