Հրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազարությունները չարաշահելու համար։

Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ առերեւույթ չարաշահումները արձանագրվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում։

 

x