ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցելու համար |tert.am|

tert.am: Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և այլ ամերիկացի պաշտոնատար անձինք այս շաբաթ կմեկնեն Անկարա և Ստամբուլ՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու:

Ամերիկյան պատվիրակությունը հանդիպում կունենա նաև սիրիական ընդդիմության էմիսարների հետ:

Հաղորդվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ջեֆրիի ղեկավարությամբ, ուղևորության կմեկնի նոյեմբերի 8-9-ը:

Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն թուրք գործընկերների և սիրիացի ընդդիմադիրների հետ քննարկել «Սիրիայի հյուսիս-արելքում տիրող ներկա իրավիճակը», Սիրիայի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ընթացքը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ շարունակվող պայքարը:

 

x