Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել |aliq.ge|

aliq.ge: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Պատճառը Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցն է Մոսկվա և ռուս փորձագետների ու ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ հանդիպումը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե «Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լավ հայտնի է բոլորին և մնում է անփոփոխ»:

x