Այն արկղերը որ բերել էին, պարտրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: «Դաշնակցականները կրթության ոլորտի բարեփոխումներից հետո սկսեցին աղմկել, քանի որ բազմաթիվ անգամ տապալել են այս ոլորտի համակարգումը և այն արկղերը որ բերել էին, պարտրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք դատախազությանը, քննչական կոմիտեին խնդրել են տրամադրել այդ գործերի ցանկը։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 6-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիա անողներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողեցին մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։

Նրանք արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Այս պահին էլ ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակվում են Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։

x