Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

shantnews.am: Համաշխարհային պարտքը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի նշագծին, ինչը կազմում է համաշխարհային արտադրության մոտ 230 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան՝ Վաշինգտոնում Ժակ Փոլակի անվան ամենամյա XX-րդ համաժողովի բացմանը։

Համաշխարհային պարտքի մոտ 2/3-ը բաժին է ընկնում մասնավոր ոլորտին, իսկ ինչ վերաբերում է զարգացած տնտեսությամբ երկրների պետպարտքի ցուցանիշին, ապա այն այնպիսի մակարդակի վրա է, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

Զարգացող երկրներում պետպարտքը գտնվում է այնպիսին մակարդակի վրա, ինչպիսին վերջին անգամ դիտվել է 1980-ականների պարտքային ճգնաժամի ժամանակ։ Եկամտի ցածր մակարդակով երկրներում վերջին 5 տարում տեղի է ունեցել պարտքի կտրուկ աճ։ ԱՄՀ գնահատականներով՝ եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրների 43 տոկոսը կա՛մ հակված է պարտքային խնդիրների առաջացման բարձր ռիսկի, կամ արդեն գտնվում է աղետալի վիճակում։

x