Կլինեն քննարկումներ ԵՊՀ դեկանների հետ. հնարավոր է բարձրացվեն ուսման վարձերը եւ աշխատավարձերը

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում կանցկացվեն քննարկումներ՝ ուսման վարձերը միջինը 15 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Վարձերը թանկացնելով՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մտադիր է սեպտեմբերից դասախոսների աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ այն վարձատրությունը, որ ստանում են նրանք, համարժեք չէ իրենց կատարած աշխատանքին: Դասախոսների աշխատավարձը բարձրացնելու միակ տարբերակը, ըստ Գեւորգյանի, սա է:

Ծրագիրն առայժմ միայն առաջարկ է ռեկտորի պաշտոնակատարի կողմից, այն դեռեւս պետք է քննարկվի, որից հետո կհրապարակվի, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գեւորգյանը, հարցը հանրությանն է վերաբերում, մարդիկ պետք է իմանան, որոշեն՝ այս կամ այն մասնագիտության ֆակուլտետ դիմում են, թե ոչ, թաքցնելու խնդիր չկա:

Ռեկտորի պաշտոնակատարը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե երբ է հարցը ներկայացվելու բուհի գիտխորհրդի քննարկմանը եւ թե որքան է կազմելու վարձավճարի միջին աճը՝ բացարձակ թվով: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x