Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հերթական նիստն է գումարել․ հրավիրյալը պատերազմի մասնակից է |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացնելու։

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովականների հրավիրյալն Ապրիլյան պատերազմի մասնակիցներից է։

Վերջին շրջանում, ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների, հանձնաժողովականները պարբերաբար լսում են նաեւ պատերազմի բուն մասնակիցներին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախորդ նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ զինծառայողներն իրենց շատ անհրաժեշտ, հաճախ նաեւ մտահոգիչ տեղեկություններ են հայտնել։

Մասնավորապես, հրավիրյալներից մեկը եղել է պատերազմական օրերին Լելե Թեփեի հատվածում մարտական գործողություններին մասնակցած ավագ սերժանտ է եղել։ Նա մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հակառակորդը գրավել այս բարձունքը։

x