Մայքլ Բլումբերգը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու |azatutyun.am|

azatutyun.am։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեծահարուստ Մայքլ Բլումբերգը քննարկում է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու հնարարավորությունը:

Մի շարք լրատվամիջոցների սեփականատեր և բարեգործ, 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թվականների ընթացքում երեք անգամ անընդմեջ զբաղեցրել է Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքաքի ղեկավարի պաշտոնը:

Նա կարծիք է հայտնել, որ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին այսօրվա դրությամբ հայտարարած քաղաքական գործիչները դժվար թե 2020-ին ի զորու լինի հաղթել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:

Բլումբերգի համոզմամբ, Թրամփը նախագահում է որպես գործարար, «բայց նրա բիզնես-ծրագիրն աղետաբեր է երկրի համար»:

«Ընտրության առումով Թրամփը վրանգավոր, անխոհեմ և արմատական տարբերակ է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ ընտրությունը»,- ասել է Բլումբերգը:

Ենթադրվում է, որ Բլումբերգն այս շաբաթվա ընթացքում կկազմի Ալաբամայի նահանգնում նախընտրական ներկուսակցակայն բանավեճերին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Բլումբերգը հայտնի է ոչ միայն իր բարեգործական նախաձեռնություններով: Նա ակտիվորեն մասնակցում է կլիմայի պաշտպանության միջոցառումներին և զենքի խստագույն հսկողության ջատագով է:

x