«Իսլամական պետությունը» Սիրիայում այլևս եկամուտ չի ստանա նավթից |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ զինված ուժերը հսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը:

Վաշինգթոնի փոխանցմամբ, հում նավթի վաճառքն «Իսլամական պետության» եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն էր, և դա է ստիպել վերջերս կայացնել նավթահանքները հսկողության տակ վերցնելու որոշումը:

Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ասել է, որ հետայսու նավթի վաճառքից ստացվող եկամուտը քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորումն է ստանում:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեր գործընկերն է, մենք շարունակում ենք «Իսլամական պետության» դեմ մեր համատեղ պայքարը, մենք կշարունակենք աջակցություն տրամադրել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորմանը»,- ասել է Պենտագհոնի խոսնակը:

«Սիրիայում 8 տարիների շարունակ մեր պայքարում մենք թշնամուն ահավոր վնաս ենք հասցրել, ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» և Միացյալ Նահանգների զինուժը՝ ուս ուսի տված կռվում են և այնպես կանեն, որ «Իսլամական պետությունն» այլևս եկամուտ չստանա նավթից»,- ասել է փոխծովակալ Բիլ Բերնը:

x