Մեր նպատակը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Ակցիայի մասնակից |aysor.am|

aysor.am: Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների հետ:

Փաշինյանը լսեց երիտասարդների բողոքները՝ ուղղված նախարարին՝ մինչդեռ նշեց, որ չի կիսում այն գնահատակնները, որոնք հնչում են նախարարի հասցեին:

«Մեր նպատակը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, մեր նպատակը չէ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Դրա համար  նստացույցը և պայքարը շարունակվում է: Մենք նաև ժետոն փոխանցեցինք վարչապետի միջոցով Հարությունյանին, որը հույս ունեմ կհասնի պարոն Արայիկ Հարությունյանին, որ այսօր գնա տուն մետրոյով և իր նկատամամբ հասարակական լայն զանգվածների մոտ առկա տրամադրությունները ստուգի, որովհետև պարոնը, չուզելով առերեսվել իրականության հետ, անընդհատ պնդում է, որ սա որևէ կուսակցության շատ նեղ խմբի պահանջ է: Սա հանրային պահանջ է», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Երիտասարդները պնդում են, որ վարչապետի հետ հանդիպումը պարզապես առիթ էր մեսիջներ փոխանցելու ԿԳՄՍ նախարարին:

«Մենք չունենք վարչապետի հետ հանդիպման օրակարգ, մեր օրակարգը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը:

x