Բրիտանացիները սկսել են շապիկին առանց «Եվրոպական միություն» բառերի անձնագրեր ստանալ |news.am|

news.am: Բրիտանիայի քաղաքացիները սկսկել են անձնագրեր ստանալ, որոնց շապիկին բացակայում են «Եվրոպական միություն» բառերը՝ չնայած նրան, որ երկիրը դեռ դուրս չի եկել ԵՄ-ից, գրում է Press Association-ը:

Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ նոր տեսակի անձնագրերի տրամադրումը սկսվել է մարտի 30-ից, թեեւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, որը պետք է կայանար մարտի 29-ին, հետաձգվել էր, քանի որ բրիտանացի պատգամավորները արդեն երեք անգամ հրաժարվել են բրեքսիտի պայմանների մասին պայմանագիրը հաստատել:

Ընդ որում բրիտանացիները, որոնք իշխանություններին դիմում են նոր փաստաթղթերի համար, դեռեւս կարող են «Եվրոպական միություն» գրությամբ անձնագիր ստանալ եւ ձեւակերպման երկու տարբերակներից մեկն ընտրել չի կարելի:

«Մնացած անձնագրային բլանկներն օգտագործելու եւ հարկատուների միջոցների ավելի ռացիոնալ օգտագործման համար, նշված ամսաթվից հետո (մարտի 29) դեռեւս կարճ ժամանակահատվածում կտրվեն «Եվրոպական միություն» գրությամբ անձնագրեր», -նշել են Բրիտանիայի ՆԳՆ-ում՝ ընդգծելով, որ երկու տեսակի անձնագրերի միջեւ այլ տարբերություններ չկան եւ երկուսն էլ կարող են օգտագործվել արտասահմանում ուղեւորությունների ժամանակ:

x