Թուրքիան քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողություն է սկսել |factor.am|

factor.am։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին:

Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված գործողության նպատակն է կանխել ձմռանը PKK-ի հնարավոր գործողությունները և վնասազերծել վերոհիշյալ շրջաններում ապաստանած զինյալներին:

x