«Ես իրավունք ունեմ չկիսել կառավարության քաղաքաշինական քաղաքականությունը». Սարհատ Պետրոսյան |shantnews.am|

shantnews.am: Ճարտարապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյան  խոսել է կոմիտեի լիազորությունների մասին:

«Կադաստրի այն մասը, որը շատ թույլ էր, առնչվում է ոչ միայն քաղաքաշինության, այլև տարածքային կառավարման հետ, էկոնոմիկայի, տրանսպորտի, բնապահպանության հետ: Տարածական տվյալները ֆունդամենտալ տվյալներն են, որոնցով հասկանում ենք՝ ինչ ունենք և ինչ չունենք: Ինձ, որպես քաղաքացի ու մասնագետ, միևնույն է՝ այդ գործառույթով ով է զբաղվում: Բայց ես գիտեմ, որ եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետություն, պետք է տիրապետենք՝ այս երկրում ինչ ունենք՝ սկսած հողերից, վերջացրած ճանապարհներով»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ մեղադրանքներ կարող են լինել, ինքը դրանց նորմալ է վերաբերվում:

«Ես իրավունք ունեմ չկիսել կառավարության քաղաքաշինական քաղաքականությունը, որը փոխկապակցված է այն ամենին, ինչը ես անում եմ: Միայն դրա համար ես կարող եմ ասել, որ չեմ ուզում պաշտոնավարել»,- ասաց Պետրոսյանը:

x